«ԱՊԱՎԵՆ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԶՐԿՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԴԻՏՈՐԴԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻՑ
Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը զրկել է «Ապավեն» հայկական կազմակերպությանը ՀՀ նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ընթացքում դիտորդի կարգավիճակից: Նման որոշումն ընդունվել է այն կապակցությամբ, որ խախտելով ՀՀ Ընտրական օրենսգրիքը, «Ապավեն» կազմակերպության ներկայացուցիչները բացահայտ հայտարարել է Հայաստանի գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի թեկնածության պաշտպանության մասին: Նշենք, որ համաձայն Ընտրական օրենսգրքի 29-րդ հոդվածի 5-րդ կետի` «եթե գրանցումից հետո դիտորդներն աջակցում են թեկնածուներից որեւէ մեկին, ապա ԿԸՀ իրավասու է զրկել տվյալ կազմակերպությանը դիտորդական առաքելության իրավունքից»: