Թուրքիան հայտարարել է իր օդային տարածքը սիրիական ուղևորափոխադրող օդանավերի համար, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները` հղելով Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուին:
Ըստ նախարարի, Անկարան գնացել է սիրիական ուղևորափոխադրող օդանավերի համար իր օդային տարածքը փակելու քայլին, քանի որ Դամասկոսն օգտագործում է դրանք ռազմական նշանակության սարքավորումներ փոխադրելու համար: Դավութօղլուն ընդգծել է, որ սիրիական կողմն արդեն տեղեկացված է Թուրքիայի կայացրած որոշման մասին: Շաբաթ օրը Սիրիայի ԱԳՆ-ն հայտարարել էր իր երկրի օդային տարածքը թուրքական ուղևորափոխադրող օդանավերի համար փակելու մասին;
Թուրքիայի և Սիրիայի հարաբերությունները կտրուկ վատացել են հոկտեմբերի սկզբին թուրք-սիրիական սահմանում տեղի ունեցած միջադեպերի արդյունքում:
Սիրիայում մեկ ու կես տարուց ավել է չեն դադարում զինված բախումները: Ըստ ՄԱԿ-ի տվյալների, այս ընթացքում երկրում զոհերի թիվը գերազանցում է 30 հազարը: