15 հոկտեմբերի 2012 - 20:41 AMT
Ֆիլիպինների իշխանություններն ու իսլամիստները խաղաղության պայմանագիր են կնքել

Մանիլայում խաղաղության պայմանագիրէ կնքվում երկրի իշխանությունների և խոշորագույն իսլամիստական «Մորոյի իսլամական ազատագրական ճակատ» կազմակերպության միջև:

Համաձայնեցվել է 2016թ երկրի հարավում ինքնավարություն ստեղծել:

Իշխանությունների և իսլամիստական կազմակերպության միջև հակամարտությունները շարունակվում են արդեն մոտ 40 տարի և պատճառ են դարձել ավելի քան 120 հազար մարդու մահվան: