15 հոկտեմբերի 2012 - 21:08 AMT
ԱՄՆ-ում աշխատանքից հեռացվողների թիվը նվազել է

ԱՄՆ աշխատանքի նախարարությունը հրապարակել է զեկույց, համաձայն որի, ընդհանուր առմամբ, երկրում աշխատանքից հեռացումները վերջին 4 տարիների ընթացքում ամենացածր մակարդակում է:

Տվյալները, որոնք հրապարակվել են զեկույցում, ավելի դրական են եղել, քան կանխատեսել էին տնտեսագետները և անգործության մակարդակի նվազեցման հետ մեկտեղ վկայում է ԱՄՆ աշխատանքի շուկայում դրական դինամիկայի մասին, հաղորդում է MIGnews-ը: