15 հոկտեմբերի 2012 - 21:54 AMT
Բանտարկյալները զանգվածային փախուստի են դիմել լիբիական մայրաքաղաքի բանտից

Տրիպոլիի բանտերից մեկի բանտարկյալները զանգվածային փախուստի են դիմել: Այս մասին այսօր հաղորդում են արաբական հեռուստաալիքները:

Այսպիսով, ազատություն է հայտնվել «Ալ-Ջադիդա» ուղղիչ հաստատության բանտարկյալների մեծ մասը` մոտ 100 մարդ: Թե ինչպես են նրանք փախուստի դիմել, առայժմ հայտնի չէ, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: