ՀԱԿ-ը նախագահի ընտրություններում սեփական թեկնածուով է հանդես գալու: «Իրատես de facto»ի տեղեկությունների համաձայն, կոնգրեսականների գերակշիռ հատվածն այս դիրքորոշման կողմնակիցն է` հստակ պնդելով, որ այլ քաղաքական ուժի հետ համագործակցությունը խիստ անհեռանկար քայլ կլինի: Ավելին, վերջիններս հակված են, որ այդ թեկնածուն լինի Լևոն Տեր-Պետրոսյանը, այլապես խժդժությունների նոր ալիք կբարձրանա: Սակայն, ինչպես փոխանցում է թերթի աղբյուրը, այսօր ՀԱԿ-ում ոչ մեկը չգիտի, թե ինչ թեկնածուով ու ինչպիսի ձևաչափով են նախագահի ընտրություններին մասնակցելու, քանի որ Տեր-Պետրոսյանն էլ կամուկացի մեջ է` առաջադրվե՞լ, թե՞ ոչ: Մտածմունքները, ըստ թերթի աղբյուրի, կավարտվեն, երբ դաշտում մյուս խաղացողները ևս հստակ դիրքորոշում հայտնեն: Սակայն ձգձգումը միայն այս հանգամանքով չի պայմանավորված, կա նաև դրսի գործոնը, այլ խոսքով՝ «դաբրոն»: