16 հոկտեմբերի 2012 - 12:37 AMT
Բրիտանիայում արգելել են Լենոնի «Imagine»-ը հնչեցնել հուղարկավորությունների ժամանակ

Մեծ Բրիտանիայում սգո ծառայությունների կազմակերպիչները բազմիցս հրաժարվել են օգտագործել Ջոն Լենոնի «Imagine» ստեղծագործությունը թաղումների երաժշտական ուղեկցության համար: Ինչպես բացատրում է Contactmusic կայքը, բրիտանացիներին դուր չի գալիս երգի տողերից մեկը` «Imagine there's no heaven» («Պատկերացրեք, որ դրախտ չկա»):

Միաժամանակ հուղարկավորությունների կազմակերպիչներին չի շփոթեցնում այն փաստը, որ «Imagine»-ը վայելում է շատ բրիտանացիների սերը:

Co-operative Funeralcare ընկերության կողմից անցկացված հետազոտության համաձայն, «Imagine»-ի հետ միասին հուղարկավորությունների համար անհամապատասխան երգեր են The Trammps դիսկո խմբի «Disco Inferno»-ն և ռոքեր Միտ Լոուֆի «Bat Out of Hell»-ը: Նշվում է, որ բրիտանացիները հուղարկավորությունների ժամանակ ամենից հաճախ նախընտրում են Ֆրենկ Սինատրայի «My Way» երգը: