16 հոկտեմբերի 2012 - 10:55 AMT
«Հրապարակ». Առաջիկայում բարետես կին ոստիկաններ կհայտնվեն նաև Գյումրիի փողոցներում

Առաջիկայում բարետես կին ոստիկաններ կհայտնվեն նաև Գյումրիի փողոցներում: Երեկ «Հրապարակը» տեղեկացել է, որ ոստիկանությունում հրավիրած օպերատիվ խորհրդակցության ժամանակ Վովա Գասպարյանը Շիրակի մարզային բաժնի պետ Կարեն Բաբակեխյանին և Գյումրիի բաժնի պետին հանձնարարել է նորմալ ջահելներ հավաքել` Գյումրիում «հրեշտակ ոստիկանների» մասնաճյուղ բացելու համար: «Թե քանի բարեկիրթ երիտասարդ կկարողանան անդամագրել, հայտնի չէ: Առավել ևս, որ նրանք Գյումրիում այնքան էլ լավ համբավ չունեն, և գյումրեցիները հույսեր են փայփայում, որ Վարդանիկից հետո կփոխվեն նաև ոստիկանության ղեկավար կազմի որոշ ներկայացուցիչներ: Իհարկե, համակարգում մշտապես կրճատումներ լինում են, ինչը կոչվում է ուռճացված հաստիքների թեթևացում»,-գրում է թերթը: