16 հոկտեմբերի 2012 - 16:12 AMT
Հոկտեմբերի 16-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 407,69 դրամ

Հոկտեմբերի 16-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայում կատարվել է 1,650 մլն դրամի առք և վաճառք 1 դոլարի դիմաց 407,00 դրամ միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 407,00 դրամ:

Միաժամանակ, հոկտեմբերի 16-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 407,69 դրամ` հոկտեմբերի 15-ի համեմատ կրճատվելով 0,22 կետով: Միևնույն ժամանակ, 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 530,32 դրամ` ավելանալով 1,59 կետով, 1 ռուսական ռուբլու փոխարժեքն ավելացել է 0,01 կետով` մինչև 13,18 դրամ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը: