16 հոկտեմբերի 2012 - 18:46 AMT
Իրանի պաշտպանության փոխնախարար. Իրանը կներկայացնի ծովում տեղակայվող «Քադիր» նոր թևավոր հրթիռները

Մոտ ապագայում Իրանը կներկայացնի ծովում տեղակայվող «Քադիր» նոր թևավոր հրթիռները: Այդ մասին հոկտեմբերի 16-ին հաղորդել է Իսլամական Հանրապետության պաշտպանության փոխնախարար Մեհդի Ֆարահին` Պրեսս-ՏՎ հեռուստաալիքին:

Ֆարահին նաև հավելել է, որ այս հրթիռները, ինչպես որ իրանական արտադրության «հող-ծով» հրթիռները, կարող են արձագանքել ծագող տարբեր տեսակի վտանգների»:

Վերջին տարիներին Իրանը նշանակալի հաջողություններ է արձանագրել սեփական ռազմատեխնիկայի և պաշտպանական համակարգերի մշակման ոլորտներում: Իրանի իշխանությունները պնդում են, որ ռազմական ոլորտի հզորացումը սպառնալիք չի հանդիսանում այլ երկրների համար և իրականացվում է միայն երկրի կանոնադրության համաձայն, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: