12 ապրիլի 2005 - 13:23 AMT
ՄԻԽԱՅԻԼ ՖՐԱԴԿՈՎԸ ԵՎ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԵՐԿԿՈՂՄ ՀԱԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԵՎՏՐԱ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՈԼՈՐՏԸ
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Ֆրադկովը եւ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը Մոսկվայում քննարկել են ռուս-հայկական հարաբերությունների կարեւոր ասպեկտները: Ինչպես տեղեկացնում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը, Միխայիլ Ֆրադկովի եւ Արթուր Բաղդասարյանի աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են, մասնավորապես, հարաբերությունները առեւտրատնտեսական ոլորտում: