16 հոկտեմբերի 2012 - 20:47 AMT
«Մայքրոսոֆթը» 1.5 մլրդ դոլար կծախսի Windows 8-ի թողարկման վրա

«Մայքրոսոֆթը» մոտ 1.5 մլրդ դոլար է նախատեսում Windows 8 օպերացիոն համակագի թողարկման համար, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը` հղելով բրիտանական «Գարդիան» պարբերականին:

Բացի ընկերությունից, որը հիմնել է Բիլլ Գեյթսը, «Էթլը» և «Սամսունգը» ևս գովազդ են նախապատրաստում: Իրենց արտադրանքը շրջանառելու համար, երեք ընկերությունների ընդհանուր ներդրումների ծավալը կկազմի 5 մլրդ դոլար, գրում է պարբերականը:

«Այն, թե ինչպես է «Մայքրոսոֆթը» պատրաստվում գովազդային քարոզարշավին, ոչնչով չի զիջում նախագահական ընտրություններին»,-ընդգծում է վերլուծաբան Ռոբերտ Էնդեռլեն: