16 հոկտեմբերի 2012 - 20:52 AMT
Yahoo-ի նոր օպերացիոն տնօրեն է նշանակվել ավելի վաղ Google-ի գովազդային ստորաբաժանման փոխնախագահը

Yahoo Inc.-ի նոր օպերացիոն տնօրեն է նշանակվել 47-ամյա Էնրիկե դե Կաստրոն, ով ավելի վաղ վարել է Google Inc.-ի գովազդային ստորաբաժանման փոխնախագահի պաշտոնը: Վերջինս Yahoo-ի հիմնական մրցակիցներից է:

Yahoo-ի գլխավոր տնօրեն Մարիսսա Մայերը, ով երկուշաբթի օրը աշխատանքի է վերադարձել երկու շաբաթ դեկրետային արձակուրդից հետո, շարունակում է հավաքել թիմ Google-ի նախկին աշխատակիցներից, որտեղ ժամանակին աշխատել է նաև ինքը:

Սա հուլիսից ի վեր Մայերի ամենալուրջ կադրային նշանակումն է, այն բանից հետո, ինչ նա աշխատանքի է անցել Yahoo-ում: