16 հոկտեմբերի 2012 - 21:59 AMT
Հորդանանի ընտրական հանձնաժողովը նշանակել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը

Հոկտեմբերի 16-ին Հորդանանի ընտրական հանձնաժողովը նշանակել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը: Ընտրությունները կկայանան 2013թ հունվարի 23-ին:

Ավելի վաղ թագավորության ղեկավար Աբդալլա 2-րդը բաց էր թողել խորհրդարանը` ժողովրդական դժգոհությունների պատճառով: Ժողովուրդը պահանջում է շուտափույթ քաղաքական բարեփոխումներ: