17 հոկտեմբերի 2012 - 09:38 AMT
«Ժողովուրդ». Սամվել Բալասանյանը փորձում է ազատվել «ժուչոկներից»

Գյումրու նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանն այս օրերին սկսել է հիմնովին վերանորոգել իր նոր աշխատասենյակը: Ու սա այն դեպքում, երբ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը բավական ճոխ վերանորոգված աշխատասենյակ է ժառանգություն թողել Բալասանյանին: Ըստ «Ժողովուրդ» թերթի տեղեկությունների` Բալասանյանն իրականում այսպես փորձում է ազատվել քաղաքապետի աշխատասենյակում նախկինում տեղադրված «ժուչոկներից»` գաղտնալսող սարքերից: Թեև նրա խոսնակ Զոհրապ Եգանյանը հակառակն է պնդում, ըստ նրա` ուղղակի ճաշակի խնդիր է, ու Բալասանյանը պարզապես փոխում է ինտերիերը: Եգանյանի ասելով` վերանորոգման աշխատանքները կատարվում են Բալասանյանի անձնական միջոցների հաշվին: