17 հոկտեմբերի 2012 - 10:09 AMT
«Առավոտ». Լևոն Զուրաբյան. Քոքոբելյանն ինքն ամեն ինչ կասի և իր նկատմամբ վերաբերմունք կձևավորի

«Առավոտ»–ը ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանից հետաքրքրվել է՝ հետևո՞ւմ է ինքը «Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների առաջնորդների հարաբերությունները պարզելու հրապարակային գործընթացին և ինչ տպավորություն ունի դրանից:

«Ես առավել լայն մասշտաբի քաղաքական գործիչ եմ»,- ասել է Լևոն Զուրաբյանը: Թերթի դիտարկմանը, որ ոչ վաղ անցյալում Քոքոբելյանը նաև ՀԱԿ-ից դուրս եկավ բավականին մեծ սկանդալով, Լևոն Զուրաբյանը հակադարձել է՝. «Քոքոբելյանն ինքն ամեն ինչ կասի և իր նկատմամբ վերաբերմունք կձևավորի»: