Մոսկվայում թաեքվոնդոյի միջազգային և ՌԴ ֆեդերացիաները առաջին անգամ համատեղ անցկացրել են Եվրոպա - Ասիա մրցամարտ: Ասիա աշխարհամասը ներկայացնում էր Իրանը , որը քաշային բոլոր չորս կարգերում հայտավորել էր աշխարհի գործող չեմպիոններին: Ելույթ են ունեցել նաև կազմակերպիչ կողմի ` Ռուսաստանի և ասիական մեկ այլ երկրի ` Հորդանանի հավաքականները:
Նորամուծություն էր կատարվել նաև մրցակարգում: Երկուական րոպե տևողությամբ երեք ռաունդանոց մենամարտի փոխարեն կիրառվեց երկու ռաունդից բաղկացած հինգական րոպեանոց մենամարտ , և ցանկացած պահի մարզիչը կարող է մրցող մարզիկին արագորեն փոխարինել մեկ ուրիշով, հաղորդում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Եվրոպացիների կազմում բոլորից շատ` 28 միավոր է վաստակել Եվրոպայի չեմպիոն Արման Երեմյանը (80 կգ):