17 հոկտեմբերի 2012 - 13:45 AMT
Թուրքագետ. Առայժմ թուրք-սիրիական պատերազմ չի լինի

Այսօր թուրքագետ Արտակ Շաքարյանը խոսել է թուրք-սիրական հարաբերությունների, հավանական պատերազմների և դրանց մեր հարևանների մասնակցության մասին:

«Թուրքիան արդեն մի քանի տարի իրեն պատրաստում էր այսօրվա դերին: Սիրիական ըմբոստությունը Թուրքիայի միջոցներով ֆինանսավորում են Սաուդյան Արաբիան և Քաթարը: Ապստամբներն էլ Թուրքիայի տարածքով են անցնում Սիրիա: Այնպես որ թուրքական իշխանությունները չեն կարող իրենց չեզոքությունը պնդել», - ասաց թուրքագետը:

Իսկ թուրք-սիրիական պատերազմի հավանականությունն առաջիկա ամիսներին բացառեց՝ պայմանավորելով ԱՄՆ նախագահական ընտրություններով:

Թուրքիայի նպատակը տարածաշրջանում Իրանի դիրքերը թուլացնելն է: Իսկ Սիրիայից հետո Իրանի հերթը մոտենում է: Թուրքիան, ինչքան էլ մեծ ախորժակ ունենա, չեզոք դիրք կընդունի, որովհետև գիտի, որ Իրանում Իրաքի դեպքերը չեն կրկնվի, որովհետև Իրանի ժողովուրդն ավելի միասնական է:

Հավանական պատերազմի դեպքում էլ Իրանի տարածքում այլազգի զինվորի ոտք չի մտնի: Կլինեն հեռահար հարվածներ միջուկային և ռազմական ենթակառույցներին:

«Իսկ Ադրբեջանը, եթե վստահ լինի, որ բավական ուժեղ է, չի սպասի որևէ պատերազմ սկսվի: Եթե մի ագռավ էլ սահմանն անցնի, կհարձակվի», -ասաց թուքագետը: