17 հոկտեմբերի 2012 - 14:26 AMT
Արտակ Շաքարյան. Թուրքիայի խորհրդարանը կարող է փոխադարձ ներողության մասին որոշում ընդունել

«Հայ-թուրքական արձանագրություններից 3 տարի է անցել, իսկ հարաբերություններն ավելի վատ են, քան դրանցից առաջ:

Այսպես չի կարող շարունակվել, մոտենում է 2015 թ-ը և Թուրքիան հաստատ ինչ-որ բան անելու է», - ասաց թուրքագետ Արտակ Շաքարյանն այսօր, ասուլիսի ժամանակ:

Իսկ թե ինչ կարող է անել, թուրքագետի խոսքով, օրինակ թուրքական խորհրդարանը փոխադարձ ներողության մասին ինչ-որ որոշում կընդունի կամ ևս մի անգամ Երևան-Վան թռիչք կբացի: Արևմտյան լրատվամիջոցների և դրանց լսարանի համար դա շոկ կլինի ու լրիվ բավարար:

«Մենք պիտի պատրաստվենք 2015-ի ապրիլի 24-ին», - ասաց Արտակ Շաքարյանը:

Անդրադառնալով դեպի Հալեպ մարդասիրական բեռ տեղափոխող հայկական ինքնաթիռի շուրջ տեղի ունեցածին՝ թուրքգետը նշեց, որ Թուրքիայում ազգայնականության աճի, էրդողանի կողմից այդ ձայների վրա աշխատելու միտում կա: Նախապես պլանավորված վայրէջքը պարտադիր ներկայացվեց, ազգայնամոլական էգոն բարձրացնելու համար: