17 հոկտեմբերի 2012 - 14:45 AMT
Armenia TV-ն ներողություն է խնդրում Հայաստան-Իտալիա խաղի թերի հեռարձակման համար

«Պանարմենիան Մեդիա Գրուպ»-ի ղեկավարությունը հայցում է ֆուտբոլի սիրահարների ներողամտությունը` Armenia TV-ի եթերով Հայաստան-Իտալիա հանդիպման հեռարձակման ընթացքում առաջացած տեխնիկական թերությունների համար: Հայտարարությունում մասնավորապես ասվում է.

«Տեղի ունեցածն ուղիղ եթերի հեռարձակման կազմակերպման բարդ գործընթացի թերացում է, որը վրդովվեցրել է մեզ բոլորիս՝ մեր ազգային հավաքականի երկրպագուներին:

Ձեռնարկվել են խստորոշ և հստակ քայլեր. պատասխանատուները պատժված են, մեղավորներն աշխատանքից ազատված: Կիրառված և սահմանված են բոլոր հնարավոր միջոցները՝ նման բան այլևս չկրկնվելու համար:

Մենք հասկանում ենք Ձեր վրդովմունքը և ավելին՝ կիսում այն: Քանի որ երկուստեք գնահատում ենք իրավիճակը նմանօրինակ, այս ամենը մեզ վստահություն է ներշնչում, որ մենք նորանոր հնարավորություններ կունենանք ապացուցելու մեր պրոֆեսիոնալիզմը և կարժանանանք Ձեր գոհունակությանը: Շնորհակալություն, որ մեզ հետ եք»:

«Պանարմենիան Մեդիա Գրուպ» միավորման կազմում ընդգրկված են «Արմենիա», «Ա-ԹիՎի», «Արմնյուզ» հեռուստաընկերությունները, «ԱրմՌադիո107», «Ռադիո Ջան» ռադիոընկերությունները, «Նանե» ամսագիրը և «TV մոլ» շաբաթաթերթը: