17 հոկտեմբերի 2012 - 15:03 AMT
Ջիմ Քերին կարող է բանկերի կողոպտիչի դեր խաղալ

Հանրահայտ դերասան Ջիմ Քերին կարող է նկարահանվել «Լումիս Ֆարգո» քրեական կատակերգության մեջ: Ֆիլմը հիմնված է իրական դեպքերի վրա և կպատմի ԱՄՆ պատմության մեջ ամենախոշոր կողոպուտներից մեկի մասին: Relativity Media կինոստուդիան առայժմ բանակցություններ է վարում դերասանի հետ: Ինչպես գրում է The Hollywood Reporter-ը, ենթադրվում է, որ Քերին կմարմնավորի գլխավոր հերոսին` բանկի նախկին աշխատակցին, որը դառնում է հանցագործների առաջնորդ, ովքեր $17 մլն են գողանում և թաքնվում Մեքսիկայի հանգստավայրերից մեկում:

Ֆիլմի նկարահանումները կմեկնարկեն 2012թ. ապրիլին: