17 հոկտեմբերի 2012 - 17:41 AMT
Իրաքը մտադիր է պաշտպանվել Թուրքիայից նրա հետ սահմանին զորք տեղակայելով

Իրաքը Քրդական ինքնավարության հավանությունն է ուզում Թուրքիայի հետ սահմանին զորք տեղակայելու համար՝ նպատակ ունենալով կանխել թուրքական զորքերի ներխուժումը Իրաքի տարածք, ինչպես նաև դադարեցնելու համար ՔԱԿ գրոհայինների դեմ պայքարում Իրաքի տարածքի ավիահարվածները: Այս մասին ասել է Իրաքի խորհրդարանի անվտանգության կոմիտեի ղեկավար Իսկենդեր Վիտվիտը, հայտնում է «Թրենդը»:

«Մենք պահանջում ենք Քրդական ինքնավարությունից իրավունք տրամադրել կենտրոնական կառավարությանը Թուրքիայի հետ սահմանին զորքեր տեղակայելու համար»,-ասել է նա:

Վատ հարաբերությունները Քրդական ինքնավարության և Բաղդադի միջև խանգարում են կենտրոնական կառավարությանը ավելի լուրջ քայլեր ձեռնարկել թույլ չտալու համար, որ թուրքական զինվորականները գործողություններ անցկացնեն հյուսիսային Իրաքի տարածքում:

Վերջերս Թուրքիան սկսել է միջամտել բոլոր տարածաշրջանային երկրների գործերին, ասել է Վիտվիտը: