Ֆրանսիայի ակտիվների ծավալով երրորդ բանկը` Credit Agricole-ը, համաձայնվել է Emporiki Bank-ի իր հունական ակտիվը վաճառել այդ երկրի մեկ այլ վարկային կազմակերպության` Alpha Bank-ին: Գործարքի գումարը խորհրդանշական է և կազմում է 1 եվրո, հաղորդում է Bloomberg-ը:
Գործարքը կավարտվի ընթացիկ տարվա վերջում: Ըստ դրա պայմանների, ֆրանսիական բանկը Alpha Bank-ից կգնի 150 մլն եվրոյի արժեթղթեր:
Այսպիսով, Credit Agricolе-ը դադարեցնում է իր վեցամյա ներդրումային ծրագիրը Հունաստանում: Կազմակերպությունը վստահ չէ երկրի հեռանկարների մեջ, որը տնտեսական ճգնաժամ է ապրում և մոտ է նրան, որպեսզի լքի եվրագոտին: