17 հոկտեմբերի 2012 - 16:30 AMT
Մահացու պատահար Արթիկ-Հոռոմ ճանապարհին

Հոկտեմբերի 17-ին, ժամը 01.35-ի սահմաններում, Արթիկ-Հոռոմ ճանապարհի 5-րդ կմ-ին «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենա է շրջվել: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

«ՎԱԶ-21099»-ի ուղևորը` 1985 թ. ծնված Վահան Ադամյանը, տեղում մահացել է, իսկ վարորդը և մյուս երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: