17 հոկտեմբերի 2012 - 16:41 AMT
Իտալիան, որպես ԵԱՀԿ ՄԽ անդամ, կարևորում է Ղարաբաղի հարցի լուծումը

Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ռազմավարական նշանակություն ունի ողջ Եվրոպայի, ոչ թե միայն տարածաշրջանային անվտանգության համար, Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Իտալիայի ՊՆ ղեկավար Ջանպաոլո Դի Պաոլան: Նա կոչ է արել հակամարտության կողմերին վստահություն հաստատել ու հավատարիմ մնալ Հելսինկայն փաստաթղթի եզրափակիչ ակտին: Նա նաև նշել է, որ Իտալիան, որպես ԵԱՀԿ ՄԽ անդամ, կարևորում է Ղարաբաղի հարցի լուծումը:

Այսօր Երևանում Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և Իտալիայի պաշտպանության նախարար Ջանպաոլո Դի Պաոլան միջկառավարական համաձայնագիր են ստորագրել պաշտպանական ոլորտում համագործակցության մասին:

Իտալիայի ՊՆ ղեկավարն ասել է, որ նման համաձայնագրեր են կնքվում տարածաշրջանի բոլոր երկրների հետ: Ըստ նրա, Իտալիան, ցանանալով իր ավանդն ունենալ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում, համագործակցում է տարածաշրջանի բոլոր երկրների հետ: