Apple սարքեր արտադրող չինական Foxconn գործարանը խոստովանել է, որ անչափահասների աշխատանքն է շահագործել, հայտնում է BBC-ին:
«Մենք խոստովանում ենք մեր պատասխանատվությունը կատարվածի համար և ներողություն ենք խնդրում: Այդ միջադեպի բոլոր մեղավորներն ազատված են աշխատանքից»,-ասվում է գործարանի ղեկավարության պաշտոնական հայտարարության մեջ:
Foxconn-ը սեփական հետազոտությունն է սկսել աշխատակիցների շահերը պաշտպանող China Labor Watch-ի պաշտոնական հարցապնդումից հետո:
Ըստ գործարանի ղեկավարների, նրանց մեղքը նրանում է, որ չեն ստուգել դպրոցներից գործուղված աշակերտների տարիքը, քանի որ դպրոցներն իրավունք չունեն աշխատանքի ուղարկել 16 տարին չբոլորած անձանց: Այնինչ, Foxconn-ի որոշ աշխատակիցներ երկու տարով փոքր էին: