17 հոկտեմբերի 2012 - 18:15 AMT
Հնդկաստանում թալանվել է թանգարան` գողոնը գնահատվում է 100 մլն դոլար

Հնդկաստանի Ռևա քաղաքում անհայտ անձիnք հոկտեմբերի 17-ին առևանգել են թանգարանային ցուցանմուշներ, որոնց ընդհանուր արժեքը գնահատվում է մոտ 100 մլն դոլար: Այս մասին հաղորդում են տեղական ԶԼՄ-ները:

Մինչև 1948թ այդ քաղաքում իշխել է Վագհելների դինաստիան, որի մահարաջաների գանձերը, այդ թվում` ոսկե և արծաթե գահն ու այլ հնություններ, կազմում էին թանգարանի ցուցանմուշների մեծ մասը:

Ներկայումս ոստիկանությունը հետաքննում է միջադեպը, որին, ինչպես օրինապահներն են կարծում, կարող են մասնակից լինել նաև թանգարանի աշխատակիցները: Այս մասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: