17 հոկտեմբերի 2012 - 18:29 AMT
Թուրքիայում խոշոր ահաբեկչություն է կանխվել

Թուրքական Հաքքարի նահանգում կանխվել է ահաբեկչություն, չորեքշաբթի օրը հաղորդում է TRT Haber հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի հաղորդմամբ, ոստիկանության կողմից անցկացված հատուկ օպերացիայի ընթացքում Հաքքարի նահանգում առգրավվել է 400կգ պայթուցիկ:

Ինչպես հաղորդում է հեռուստաալիքը, ահաբեկչությունը ծրագրվում էր ՔԱԿ կողմից:

Թուրքիայի և ՔԱԿ միջև հակամարտությունը , որը պահանջում է անկախ քրդական պետության ստեղծում, շարունակվում է ավելի քան 25 տարի: ՔԱԿ-ը ՄԱԿ-ի և ԵՄ-ի կողմից ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն: