17 հոկտեմբերի 2012 - 18:29 AMT
Ֆրանսիայի նախագահ. Եվրագոտու ճգնաժամը մոտենում է ավարտին

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կարծում է, որ եվրագոտու ճգնաժամը մոտենում է իր ավարտին, իսկ եվրագոտու փլուզման վերաբերյալ մտավախություններն արդեն անցյալում են:

«Մենք արդեն շատ մոտ ենք եվրագոտու ճգնաժամից դուրս գալուն: Դրա համար անհրաժեշտ է իրականացնել մի շարք իրար հաջորդող քայլեր, այդ թվում` բանկային միության գործարկումը»,-ասել է Օլանդը` եվրոպական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում: Նա ընդգծել է, որ այդ հարցերը պետք է լուծվեն մինչև 2012թ ավարտը:

«Ամենավատը` եվրագոտու փլուզման վտանգը, արդեն անցյալում է»,-ասել է Ֆրանսիայի նախագահը: Նա նաև ներկայացրել է, թե ինչ գործողություններն են անհրաժեշտ Եվրոպայի տնտեսական աճը խթանելու համար: