17 հոկտեմբերի 2012 - 18:22 AMT
Ջոնի Դեպը կզբաղվի գրահրատարակչությամբ

Հայտնի դերասան և երաժիշտ Ջոնի Դեպը կզբաղվի գրահրատարակչությամբ: Harper Collins խոշոր հրատարակչության հետ միասին դերասանը կներկայացնի Infinitum Nihil («Ոչինչ հավերժ չէ») շարքը, որը կբացի երաժիշտ Վուդի Հաթրիի «Տունը հողի վրա» գիրքը և «Բոբ Դիլանի գաղտնազերծած պատմությունները» կենսագրական գիրքը:

Շարքի անվանումը Դեպը վերցրել է 2004թ. ի վեր գործող Infinitum Nihil պրոդյուսերական ընկերությունից: «Մենք կհրատարակենք գրքեր, որոնք արժանի են ձեր ուշադրությանն ու ժամանակին, որոնք սովորական հանգամանքներում չէին կարողան հասնել ընթերցողին»,-ասել է Դեպը, հայտնում է filmpro.ru-ն: