Իսրայելական Էյլաթ քաղաքում ավարտվել է շախմատի Եվրոպայի Գավաթի խաղարկությունը: Կանանց մրցաշարում երևանյան «Միկան» նվաճել է արծաթե մեդալներ:
Վերջին` 7-րդ տուրում, «Միկան» հաղթանակ է տարել «Չիգորին կլուբի» նկատմամբ: «Միկայի» կազմում հաղթել են Հարիկա Դրոնավալլին և Լելա Ջավախիշվիլին, Լիլիթ Մկրտչյանը ոչ ոքի է խաղացել, իսկ Էլինա Դանիելյանը պարտություն է կրել:
Հայկական թիմը 10 միավորով զբացրել է 2-րդ հորիզոնականը: Եվրոպայի գավաթը նվաճել է «Մոնտե Կառլո» թիմը, 3-րդ հորիզոնականը զբաղցրել են «Ուգրա» թիմի շախմատիստուհիները:
Նշենք, որ 2006թ «Միկան» դարձել է Եվրոպայի գավաթի հաղթող: