
Պեկինը դեմ է հանդես գալիս Արևմուտքի կողմից նոր պատժամիջոցների ընդունմանը, որոնց նպատակն է կանգնեցնել Իրանի միջուկային ծրագրի մշակումը: ԱՄՆ-ն և Եվրոպան համոզված են, որ Իսլամական Հանրապետությունը աշխատում է ատոմային ռումբի ստեղծման վրա: Սակայն Թեհրանը հերքում է իր հասցեին ուղղված բոլոր մեղադրանքները: Այս մասին հաղորդում է MIGnews-ը:
Հիշեցնենք, որ ԵՄ ԱԳ նախարարների խորհուրդը Լյուքսեմբուրգում որոշում է կայացրել խստացնել Իրանի դեմ պատժամիջոցները:
Նոր սահմանափակումները կվերաբերեն բանկային համակրգին, արդյունաբերությանը և նավագնացությանը: Ըստ փորձագետների, դա խստագույնս կանդրադառնա երկրի տնտեսության վրա:
Չինաստանը իրանական նավթի խոշորագույն սպառողներից է: Ռուսաստանն ու Չինաստանը արդեն բազմիցս դեմ են հանդես եկել պատժամիջոցներին և առաջարկել խնդիրը լուծել խաղաղ բանակցությունների միջոցով: