17 հոկտեմբերի 2012 - 21:06 AMT
Իրանի նախագահն ու Թուրքիայի վարչապետը հանդիպել են Բաքվում

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել են Բաքվում:

Հանդիպման ընթացքում պետությունների ղեկավարները քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը:

«Սիրիայում միակ լուծումը արածաշրջանային ազդեցիկ պետությունների միջամտությունն է: Այդպիսիք են Իրանն ու Թուրքիան:

Անհրաժեշտ է նաև կազմակերպել ազատ ընտրություններ»,-հայտարարել է իրանցի նախագահը» Դիտորդներն ընդգծել են, որ հանդիպման ընթացքում Էրդողանը չի սեղմել Ահմադինեժադի ձեռքը, հաղորդում է MIGnews-ը: