17 հոկտեմբերի 2012 - 20:46 AMT
ԱԺ սոցհարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկված բոլոր օրինագծերը դրական եզրակացություն ստացան

Սեպտեմբերի 17-ին Հակոբ Հակոբյանի նախագահությամբ կայացավ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:

Երկրորդ ընթերցմամբ նիստում քննարկեցին «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Արժեթղթերի շուկայի մասին», «Բանկերի և բանկային գործունեության մասին», «Ներդրումային ֆոնդերի մասին», «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին», «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին», ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Ֆիրմային անվանումների մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին», «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը:

Օրենքի նախագծերը դրական եզրակացություն ստացան` ընդգրկվելու ԱԺ հինգերորդ գումարման երկրորդ նստաշրջանի և հոկտեմբերի 22-25-ի քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում: