17 հոկտեմբերի 2012 - 22:04 AMT
Բակո Սահակյանն ընդունել է Ստեփանակերտում տեղի ունեցող Պոեզիայի միջազգային փառատոնի մասնակիցներին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 17-ին ընդունել է Ստեփանակերտում տեղի ունեցող Պոեզիայի միջազգային փառատոնի մի խումբ մասնակիցների: Այս մասին հաղորդում է Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Նախագահ Սահակյանը նշել է, որ Արցախում չափազանց կարևորում են նման միջոցառումների անցկացումը, ինչը լավ հնարավորություն է տարբեր երկրների հետ մշակութային ոլորտում կապերի հաստատման և ընդլայման, Ղարաբաղը արտաքին աշխարհին ավելի ճանաչելի դարձնելու համար:

Հյուրերի խնդրանքով երկրի ղեկավարը ներկայացրել է Արցախի ներքին և արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, պատասխանել նրանց կողմից բարձրացված հարցերին:

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք: