18 հոկտեմբերի 2012 - 12:17 AMT
Ալեքս Միսկիրտչյանը տիտղոսի պարտադիր պաշտպանության մենամարտ կանցկացնի Անդրեաս Էվենսենի հետ

Կիսաթեթև քաշային կարգում EBU վարկածով Եվրոպայի չեմպիոն Ալեքս Միսկիրտչյանը (21-2-1, 7 KO) տիտղոսի պարտադիր պաշտպանության մենամարտ կանցկացնի Անդրեաս Էվենսենի հետ (16-2-0, 1 КО):

EBU-ն պարտավորեցրել է բռնցքամարտիկների թիմերին պայմանավորվել մարտի մասին մինչև նոյեմբերի 3-ը, հակառակ դեպքում կանցկացվեն փրոմոութերական սակարկություններ մենամարտի կազմակերպման իրավունքի համար:

Նշեքն, որ ավելի վաղ նախատեսված էր Միսկիրտչյանի կամավոր պաշտպանությունը իտալացի Սաուտ Լացեի հետ մենամարտում, սակայն մենամարտը ստիպված եղան չեղյալ հայտարարել չեմպիոնի հիվանդության պատճառով, հաղորդում է championat.com.-ը: