18 հոկտեմբերի 2012 - 12:43 AMT
Հայ հաքերները «շնորհավորել են» ադրբեջանցիներին անկախության օրվա առթիվ

Հայկական կիբեր բանակն այս գիշեր յուրօրինակ «նվեր է մատուցել» ադրբեջանցիներին : Ադրբեջանցիների անկախության օրը սկսվել է մոտ երեք տասնյակ չգործող կայքերով: Հայ հաքերները կոտրել են դրանք: Կայքերում տեղադրված է հայ սպա Գուրգեն Մարգարյանի լուսանկարը:Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնումից հետո հայ հաքերները մի շարք ադրբեջանական կայքեր էին կոտրել, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահի, Գլխավոր դատախազության և մի շարք նախարարությունների: