18 հոկտեմբերի 2012 - 15:14 AMT
Բրիտանական դատարանը մերժել է Samsung-ի դեմ Apple-ի բողոքարկումը պատենտները խախտելու մեղադրանքով

Բրիտանական Գերագույն դատարանը մերժել է Apple ամերիկյան կորպորացիայի բողոքարկումը հարավկորեական Samsung-ի դեմ պատենտները խախտելու մեղադրանքով: Apple-ի ներկայացուցիչների պնդմամբ, մրցակիցները պատճենել են iPad պլանշետի արտաքին տեսքը Galaxy tab պլանշետի դիզայնը ստեղծելիս, հաղորդում է Sky News հեռուստաալիքը:

Հուլիսի սկզբին Լոնդոնի դատարանը նույնպես մերժել էր Samsung-ի հասցեին բոլոր մեղադրանքները: Այդ ժամանակ բրիտանական դատարանը պատճառաբանել է իր որոշումը Apple-ի համար հաճելի փաստարկով: Նրա կարծիքով, Samsung ընկերության արտադրանքի արտաքին տեսքն այդքան գրավիչ չէ, որքան Apple-ի: Դատավորի կարծիքով, ամերիկյան ընկերությունը պատճառ չունի հարավկորեական մրցակիցների հասցեին հավակնությունների համար, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: