ԱՄՆ դիրքորոշումը Ղարաբաղի հարցում այն է, որ Ամերիկան շարունակում է աջակցել ԵԱՀԿ ՄԽ ջանքերին և ցանկանում է, որ ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացը իր հունի մեջ մտնի: Այդ մասին լրագրողներին է հայտարարել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էրիկ Ռուբինը տնտեսական հարցերի հայ-ամերիկյան աշխատանքային խմբի նիստի ավարտին: «Այժմ ինչպես երբեք կարևոր է, որ կողմերը շարունակեն բանակցությունները և պատրաստակամ լինեն շարունակելու կարգավորման գործընթացը»,-ասել է Ռուբինը:
Դիվանագետը հավելել է, որ հենց դրան ուշադրություն կդարձվի առաջիկա հանդիպումներում, որպեսզի «մենք նման զարգացումների ականատեսը դառնան»:
Տնտեսական հարցերի հայ-ամերիկյան աշխատանքային խմբի հերթական նիստը տեղի ունեցավ հոկտեմբերի 18-ին Երևանում: ԱՄՆ պետքարտուղարության պատվիրակությունը, որի կազմում են ատոմային էներգետիկայի կարգավորման, առևտրի գրասենյակի ու Զարգացման միջազգային գործակալության ներկայացուցիչներ, գլխավորում են ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էրիկ Ռուբինը և ԱՄՆ կառավարության աջակցության ծրագրերի համակարգող Դենիել Ռոզենբլյումը:
Այս տարի նշվում է նաև հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը: