18 հոկտեմբերի 2012 - 17:37 AMT
ՀՀ ԱԳՆ-ում չեն մեկնաբանում առաջիկայում Նալբանդյանի ու Մամեդյարովի հանդիպման հավանականությունը

ԱԳ նախարարի ապագա այցերի մասին պատշաճ ժամկետներում տեղեկություն կտրամադրվի: Այսպես պատասխանեց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին, թե արդյո՞ք ճիշտ են ադրբեջանական մամուլի հրապարակումներն այն մասին, որ մոտ ապագայում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպելու է ադրբեջանցի պաշտոնակցին:

Ավելի վաղ ԱՊԱ-ն հայտնել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պլանավորում են այցելել տարածաշրջան Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպումից հետո: Այդ մասին հայտարարել է ֆրանսիացի համանախագահ Ժակ Ֆորը: Նա նշել է, որ միջնորդները մտադրվել են հերթական այցը կատարել տարածաշրջան, բայց այն կկայանա Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումից հետո: