Կորեացի մրցակիցներից ներողություն խնդրող բաններները առնվազն կես տարի պետք է մնան Apple-ի կայքում: Հերքումները պետք է հայտնվեն նաև Մեծ Բրիտանիայի բոլոր պարբերականներում և ամսագրերում: Նման որոշում է այսօր կայացրել Միացյալ Թագավորության Բարձր դատարանը, հաղորդում է НТВ-ն:
Հատկանշական է, որ Aplle ընկերության անունից` ներողության տեքստի տառաչափը Arial-ից փոքր չպետք է լինի:
Կորեական ընկերությունը շատ գոհ է բրիտանական դատարանի կայացրած որոշումից: