15 ապրիլի 2005 - 08:33 AMT
ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ ԻՐԱՆԱՀԱՅԵՐԸ ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑ ԿԱՆՑԿԱՑՆԵՆ ԹԵՀՐԱՆՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԱՌՋԵՎ
Իրանաբնակ հայերը պատրաստվում են ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված տարբեր միջոցառումներ անցկացնել: Դրան իր ակտիվ մասնակցությունն է բերում Իրանում Հայաստանի դեսպանը: Այդպես, դիվանագետը կազմակերպիչներին օգնություն է տրամադրում արտերկրից եւ Երեւանից: Հայերը նախատեսում են զանգվածային ակցիաներ եւ ցուցահանդեսներ կազմակերպել: Հայ համայնքը խնդրել է Թեհրանի քաղաքապետարանին թույլատրել բողոքի ցույցը Թուրքիայի դեսպանատան առջեւ եւ երաշխավորել իրենց անվտանգությունը: