18 հոկտեմբերի 2012 - 18:51 AMT
2013-ից սկսած Newsweek-ն ամբողջությամբ անցնում է էլեկտրոնային ձևաչափի

Ամերիկյան Newsweek շաբաթաթերթի տպագրությունն ամբողջությամբ կդադարեցվի 2013-ին: Այս մասին այսօր հաղորդել է պարբերականի գլխավոր խմբագիր Թինա Բրաունը:

Ամսագրի վերջին տպագրված համարը լույս կտեսնի 2012-ի դեկտեմբերի 31-ին: Newsweek Global կոչվող ինտերնետային պարբերականը նախատեսված է ամբողջ աշխարհի ընթերցողների համար:

Պարբերականը հիմնադրվել է 1933թ Taim հանրահայտ ամսագրի նախկին խմբագիր Թոմաս Մարտինի կողմից: