18 հոկտեմբերի 2012 - 20:24 AMT
Եգիպտոսի նախագահ Մուրսին Իսրայելի նախագահ Պերեսին կոչել է «թանկագին և մեծ բարեկամ»

Եգիպտացի դեսպանի Իսրայել ժամանելն առաջացրել է բարձրագոչ ներեգիպտական սաշկանդալ:

Սկանդալի պատճառը եգիպտական մամուլում հայտնված Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսիի` իսրայելցի նախագահ Շիմոն Պերեսին ուղղված նամակն է:

Նամակում Մուրսին Պերեսին կոչել է «մեծ և թանկագին բարեկամ»:

Չնայած որ իսրայելական մամուլը հրապարակել է նամակի լուսանկարը, «Մահմեդական եղբայրների» առաջնորդները հրաժարվում են ճանաչել նամակի իսկությունը: