18 հոկտեմբերի 2012 - 21:55 AMT
Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գերագույն կոմիսարը կարծում է, որ ԱԽ-ն տանուլ է տվել Սիրիայի հարցում

Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գերագույն կոմիսար Նավի Պիլլայը կարծում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը տանուլ է տվել Սիրիայի հարցում:

Ինչպես BBC-ին է հայտնել Պիլլայը, ինքը բազմիցս ՄԱԿ-ի ԱԽ-ին է ներկայացրել Սիրիայում մարդու իրավունքների խախտման բացահայտ ապացույցներ, սակայն Խորհրդի ղեկավարությունն այդ հարցում չի կարողացել կոնսենսուսի գալ:

Նավի Պիլլայի խոսքով, ՄԱԿ-ը չպետք է սպասի հարյուրավոր մարդկանց մահվան, որպեսզի սկսի գործել: