19 հոկտեմբերի 2012 - 10:12 AMT
Ժոզե-Մանուել Բարրոզու. ԵՄ բանկային վերահսկողության համակարգը մշակված կլինի արդեն 2013թ հունվարի 1-ին

ԵՄ բանկային վերահսկողության համաեվրոպական համակարգը մշակված կլինի արդեն 2013թ հունվարի 1-ին: Նման հայտարարությամբ է հանդես եկել Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե-Մանուել Բարրոզուն, հաղորդում է Ռոյթերսը: «Բանկային վերահսկողությունը բանկային միության կարևոր տարր է»,-ընդգծել է պաշտոնյան:

Նրա խոսքով, արդեն քննարկվել են դրա ընդունման հարցերը և մի շարք սկզբունքների վերաբերյալ համաձայնության են հասել: «Այժմ պետք է քննարկվի օրենսդիր բազան, որի վրա էլ կհիմնվի բանկային միությունը»,-հավելել է նա:

Բանկային միության ստեղծումը պետք է իրականանա 3 փուլերով: Սպասվում է, որ լիարժեք բանկային միության ստեղծման հիմնական աշխատանքները կսկսվեն 2014թ: