Մինչև 2012թ. տարեվերջ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն մտադիր է ավելացնել ներգրավված միջոցների ծավալը 21.0%-ով (տարեսկզբի համեմատ):
Բացի այդ, նախատեսվում է ավելացնել բանկի ընդհանուր ակտիվների ծավալը 21.6%-ով, ընդ որում`վարկային պորտֆելի աճը կկազմի 20.5%:
«Եկամտային ակտիվների ավելացումը հնարավորություն կտա Բանկին մինչև տարեվերջ ստանալ շուրջ 4.0 մլն ԱՄՆ դոլարի շահույթ մինչև հարկումը»,-ասվում է բանկի մամուլի հաղորդագրությունում: