19 հոկտեմբերի 2012 - 10:10 AMT
«ՀԺ». Ինչ կորոշի Տեր-Պետրոսյանը

«Հայ ազգային կոնգրեսն արդեն հայտարարել է, որ նախագահի իր թեկնածուն Լևոն Տեր-Պետրոսյանն է: Ակնհայտ է, որ այդ հարցում Կոնգրեսում միանշանակ կոնսենսուս կա, և ՀԱԿ-ի մաս կազմող բոլոր ուժերը շատ են ցանկանում, որ Տեր-Պետրոսյանն առաջադրվի».- գրում է «Հայկական ժամանակ»-ը: Թերթը նաև գրում է, որ ինքը՝ Տեր-Պետրոսյանը դեռ որոշում չի կայացրել:

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրման հարցն ամբողջովին կախված է նրա հաշվարկներից՝ կապված արտաքին աշխարհաքաղաքական կենտրոնների վերաբերմունքից ՀԱԿ-ի, ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի նկատմամբ: Ըստ Փորձագետի՝ այս պահին աշխարհաքաղաքական կենտրոնները վերջնական որոշում դեռ չեն կայացրել, թե ում են սատարելու նախագահական ընտրությունների ժամանակ: