19 հոկտեմբերի 2012 - 11:29 AMT
Նավթի համաշխարհային գները նվազել են ԱՄՆ-ից վիճակագրական տվյալների ֆոնին

Նավթի համաշխարհային գները հինգշաբթի օրվա սակարկությունների տվյալներով աննշան նվազել են ԱՄՆ աշխատաշուկայում թույլ վիճակագրության ֆոնին, վկայում են սակարկությունների տվյալները:

Նյու Յորքի բորսայում WTI տեսակի թեթև նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.02 դոլարով` մինչև մեկ բարելի համար 92.10 դոլար: Brent Crude Oil տեսակի հյուսիսծովյան նավթային խառնուրդի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.80 դոլարով` մինչև մեկ բարելի համար 112.42 դոլար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

ԱՄՆ աշխատանքի նախարարության տվյալների համաձայն, երկրում գործազրկության նպաստների սկզբնական հայտերի թիվը մեկ շաբաթում աճել է 46 հազարով` կազմելով 388 հազար, այն դեպքում, երբ վերլուծաբաններն ակնկալում էին աճ միայն 26 հազարով: