15 ապրիլի 2005 - 12:12 AMT
ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆ ԴՆԻ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՌՋԵՎ, ԳՏՆՈՒՄ Է ԳԵՐՄԱՆԱՑԻ ԳՐՈՂԸ
Գերմանացի գրող Էդգար Հիլզենրաթն այսօր Քելնում ներկայացրել է Հայաստանի մասին իր «Վերջին մտքի հեքիաթը» վեպից մի հատված, տեղեկացնում են գերմանական ԶԼՄ-ները: Վեպում պատմվում է թուրքերի կողմից մոռացված 20-րդ հարյուրամյակի առաջին ցեղասպանության մասին: Գրողը ներկայացրել է վեպից հատվածներ, որտեղ նկարագրվում են 1915 թվականի իրադարձությունները, երբ սպանվել են ավելի քան 1 մլն հայեր. ցեղասպանություն, որը Թուրքիան հերքում է մինչեւ այսօր: «Եթե այսօր խոսք է գնում ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության մասին, ապա պետք է երկրի առջեւ դրվի ցեղասպանությունը ճանաչելու մասին պայման»,- ընդգծել է գրողը: